Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին:
Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որի ընթացքը կարող է լինել և´ սուր, և´ քրոնիկական: Ե´վ առաջին, և´ երկրորդ դեպքում առողջությունը, երբեմն էլ մարդու կյանքը լուրջ վտանգի տակ է դրվում: Եթե, օրինակ, խոլեցիստիտի նոպաները կարող են լինել ողջ կյանքի ընթացքում, խոշոր հաշվով, իրենցից սպառնալիք չեն ներկայացնում (նույնիսկ, եթե լեղապարկը հեռացվում է, մարդը շարունակում է ապրել), ապա ենթաստամոքսային գեղձի առումով իրավիճակը բոլորովին այլ է: Առանց այդ օրգանի մարդն ապրել չի կարող, իսկ այն փոխարինելն անհնարին է:
Ենթաստամոքսային գեղձը շարքից հանելու համար բավական է սուր պանկրեատիտի երեք-չորս նոպա:
Ինչո՞ւ է վտանգավոր այս հիվանդությունը:
Ենթաստամոքսային գեղձը արտազատում և 12-մատնյա աղի է ուղարկում պանկրեատիկ հյութը, որը պարունակում է մարսողության համար անհրաժեշտ ֆերմենտներ: Բայց, եթե ինչ-ինչ պատճառներով այդ ֆերմենտները (առաջին հերթին պրոտեազաները, որոնք ճեղքում են սպիտակուցը) անցնում են ոչ թե 12-մատնյա աղի, այլ թափանցում են արյան մեջ, ապա դրանք սկսում են «մարսել» օրգաններն ու հյուսվածքները, որոնք հանդիպում են իրենց ճանապարհին: Կարծես, պատկերավոր արտահայտված, արյան հունի մեջ են բաց թողնում քաղցած գայլերի ոհմակ, որը սկսում է «խժռել» բոլոր օրգանները, որոնց հասնում է:
Նույնիսկ, եթե սուր պանկրեատիտը ժամանակին ախտորոշվում է և մարդը համապատասխան բուժօգնություն է ստանում, ապա, լավագույն դեպքում, նման նոպաներից հետո մնում է քրոնիկական պանկրեատիտը, իր հետևից բերելով մարսողության և ածխաջրատային փոխանակության խանգարում և, որպես կանոն, դիաբետ: Այդ պատճառով էլ շատ ավելի լավ և առավել դյուրին է ժամանակին հոգ տանել ենթաստամոքսային գեղձի առողջության պահպանմանը:
Իսկ ինչու է լինում այնպես, որ ֆերմենտները, որոնք նախատեսված են սննդի մարսողության համար, անցնում են արյան հունի մեջ, ոչ թե գնում են իրենց համար նախատեսված ուղիով, դեպի 12-մատնյա աղի: Դա կատարվում է ենթաստամոքսային գեղձի բջջային թաղանթների անցանելիության խանգարման հետևանքով, օրգանը, մի տեսակ,«ապահերմետիկացվում է»:
Նման խանգարման պատճառ կարող է դառնալ, առաջին հերթին, ալկոհոլը, որի տխրահռչակ ազդեցությամբ է պայմանավորված բջջային թաղանթի քայքայումը: Ալկոհոլային պանկրեատիտն ավելի շատ է կյանքեր խլում, քան ավտովթարը: Բացի դրանից, ենթաստամոքսային գեղձի իսկական թշնամին է մթերքը, որը քիմիական հավելումներ է պարունակում (կոնսերվանտներ, գունանյութեր, համն ավելացնող նյութեր և այլն): Եվ հանուն այդ գեղձի առողջության, արժե հրաժարվել պահպանման երկար ժամկետ ունեցող մթերքից, գազավորված ըմպելիքից և սննդարդյունաբերության այլ վառ ու գունեղ, իհարկե, նաև վնասակար, արտադրանքից: Սնունդը պետք է բնական լինի:
Պանկրեատիտի պատճառ կարող են լինել նաև լեղապարկի քարերը: Գլխավոր լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը կողք-կողքի են գնում դեպի 12-մատնյա աղի: Քարերը լեղածորանների բորբոքում են հրահրում, որը տարածվում է նաև ենթաստամոքսային գեղձի վրա: Նշանակում է, պետք է հոգ տանել նաև լյարդի, լեղապարկի և 12-մատնյա աղու առողջությանը:
Ենթաստամոքսային գեղձի առողջությունը պահպանելու համար հարկ է պահպանել հետևյալ կանոնները.
- հետևել սնվելու ռեժիմին (դա պետք է սովորել մանկուց): Եթե մարդը սնվում է, երբ պատահի, ոչ թե սահմանված ժամին, մարսողական համակարգը լավ աշխատել չի կարող: Դա իր հետևից բերում է լեղածորանների դիսկինեզիա, քանի որ լեղու նորմալ հոսքի համար անհրաժեշտ է, որ օրգանիզմ կանոնավոր կերպով հասնեն կենդանական և բուսական ճարպերը: Իսկ եթե կա դիսկինեզիա, դրան մի երեք ամսից միանում է նաև պանկրեատիտը.
- ուտել պետք է փոքր չափաբաժիններով, առանց իրար խառնելու մեծ քանակությամբ տարբեր ուտեստներ: Խառնելով սպիտակուցները, ճարպերը, ածխաջրատները, ենթաստամոքսային գեղձին դժվար վիճակի մեջ եք դնում` որ ֆերմենտը արտադրել: Սնվելու նման քաոսը օրգանին ապահավասարակշռության վիճակին է հասցնում, և այն, ի վերջո, ընդհանրապես հրաժարվում է որևէ մարսողական ֆերմենտ արտադրել.
- քաղցած վիճակում սուրճ չխմել: Դրանով ենթաստամոքսային գեղձին անուղղելի վնաս է հասցվում: Եթե չեք կարող սուրճից հրաժարվել, ապա գոնե խմեք ուտելուց հետո և շաքարով: Իսկ լուծվող սուրճն արդեն իսկական թույն է ենթաստամոքսային գեղձի համար.
- կոշտ բջջանք պարունակող մթերքի քանակը սահմանափակել: Օրինակ, ձմեռվա համար պաշարված գազարը, բազուկը, կաղամբը, խնձորը լավ կլինի օգտագործել ջերմամշակումից հետո.
- պարբերաբար բեռնաթափման օրեր կազմակերպել (հատկապես տոնակատարություններից հետո): Մի երկու օր հասարակ սնունդ օգտագործել, կաթնամթերք, ապուրներ և այլն:
Պանկրեատիտի ախտանշանները
Սուր պանկրեատիտը «իր մասին հայտնում է» որովայնի վերին հատվածում ուժեղ ցավերով: Ցավերը, որպես կանոն, գոտևորող բնույթ ունեն, չեն վերանում սպազմոլիտիկներ (նո-շպա) և անալգետիկներ ընդունելիս: Ցավը կարող է ճառագայթվել մարմնի տարբեր հատվածներ: Հաճախ կարող է սրտխառնոց, փսխոց լինել, աղիների աշխատանքի խանգարում, թուլություն, գլխապտույտ:
Քրոնիկական պանկրեատիտի դեպքում ցավերն առաջանում կամ ուժեղանում են ուտելուց հետո: Դրանք տեղակայվում են ՙենթագդալային՚ հատվածում, հաճախ տարածվելով աջ և ձախ կողատակեր ու դեպի թիկունք: Իսկ ուտելու ցանկության բացակայությունն արդեն սրացման նշան է: Այս ախտանշանների դեպքում հարկ է անմիջապես դիմել բժշկի:

Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի QRISTINE, բարև Ձեզ: Ցավերը կարող են կապված լինել ինչպես ստամոքսի և լյարդի, այնպես էլ ենթաստամոսային գեղձի հետ: Ենթաստամոսային գեղձի բորբոքման ժամանակ ցավերն ունեն գոտևորող բնույթ, լյարդի պաթոլոգիաների ժամանակ լինում է ավելի շատ ծանրության զգացում աջ թուլակողային հատվածում: Իսկ ստամոքսի ցավերը կարող են լինել գաստրիտի կամ խոցային հիվանդության պատճառ: Ստամոքսի աշխատանքը կարգավորելու համար կարող եք օգտագործել մարսողական ֆերմենտներ, օրինակ "Մեզիմ": Խնդրում եմ ավելի մանրամասն նկարագրեք ցավի բնութը, կա ցավի ճառագայթում, թե ոչ, կապված է սնունդ ընդունելու հետ, թե ոչ:




QRISTINE
09.10.2015




Մեդ-Պրակտիկ
02.06.2015
Հարգելի Գասպարյան Գայանե, բարև Ձեզ: Ձեր հարցից պարզ չէ, թե ինչի դեմ է կիրառվել նշված թերապիան, խնդրում եմ մանրամասնեք: Ինչ վերաբերում է դեղնուկին, այն կարող է կապված լինել ինչպես արյան, այնպես էլ լյարդի և լեղապարկի հետ: Պատճառն այս դեպքում անհայտ է, հնարավոր է այն ընդհանրապես էլ կապված չէ կիրառված թերապիայի հետ: Լեղու արտահոսքի խանգարման հետևանքով խանգարվում է նաև ենթաստամոսային գեղձի աշխատանքը: Ինքնաբուժությամբ զբաղվել միանշանակ չի կարելի: Հարկավոր է դիմել հեպատոլոգի և հետազոտվել:




Գասպարյան Գայանե
25.05.2015




Մեդ-Պրակտիկ
23.04.2015
Հարգելի Ani 24, բարև Ձեզ: Խնդիր միանշանակ կա, և այն կարող է կապված լինել ստամոքս-աղիքային համակարգի ցանկացած հատվածի հետ: Եթե նշում եք, որ տաքից և դիետաներից հետո վիճակը թեթևանում է, դա նշանակում է, որ ինչ-ինչ պատճառներով առաջանում է սպազմ, որը բերում է աղիքային անանցանելիության: Հարկավոր է պարզել սպազմերի պատճառը: Հետազոտվել միանշանակ հարկավոր է:




Ani 24
19.04.2015




Մեդ-Պրակտիկ
12.04.2015
Հարգելի Nazeli, բարև Ձեզ: Նման ցավեր կարող են լինել գաստրիտի, ստամոքսի խոցի կամ տասներկումատնյա խոցի դեպքում: Հարկավոր է դիմել գաստրոէնտերոլոգի և մանրամասն հետազոտվել հետագա բարդություններից խուսափելու համար:




Nazeli
09.04.2015




Մեդ-Պրակտիկ
18.05.2014
Հարգելի ՆԵԼԻ, բարև Ձեզ, այս պարագայում ինքնաբուժումը կամ հեռակա խորհուրները միայն կվնասեն Ձեզ, քանի որ ախտորոշումն անգամ հստակ չէ: Հարկավոր է հետազոտությունների ընթացքում ունենալ հստակ ախտորոշում և նոր միայն բուժում ստանալ համապատասխան մասնագետի կողմից:




ՆԵԼԻ
10.05.2014




Մեդ-Պրակտիկ
11.03.2014
Հարգելի GAYANE KAFYAN, բարև Ձեզ, արտահայտված ցավերին բոլորովին պարտադիր չէ, որ ուղեկցեն ավելի լուրջ հիվանդություններ, նույնիսկ հակառակը: Սովորաբար բժիշկները բազմակողմանի հետազոտելուց հետո միայն կարող են վստահորեն բացառել այլ հիվանդությունները, հակառակ դեպքում բուժում անպայման կնշանակեր՝ գոնե ապահովագրելու վտանգները:




GAYANE KAFYAN
06.03.2014




Կարդացեք նաև

Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...


Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...


Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...


Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...


Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...


Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...


Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...


Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...


Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...


Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...


Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...


Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...


Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...


Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...


Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն